Նիկոլաե Տիտուլեսկու
Նիկոլաե Տիտուլեսկու | |
Կուսակցություն՝ | Conservative-Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի համալսարան և Քերոլ I ազգային քոլեջ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, փաստաբան և համալսարանի դասախոս |
Դավանանք | Ռումինական ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 4, 1882[1] |
Ծննդավայր | Կրայովա, Ռումինիա |
Վախճանի օր | մարտի 17, 1941[1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կանն |
Թաղված | St. Nicholas Church և Գրան Ժաս |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Պարգևներ | |
Նիկոլաե Տիտուլեսկու (ռումիներեն՝ Nicolae Titulescu, մարտի 4, 1882[1], Կրայովա, Ռումինիա - մարտի 17, 1941[1], Կանն), ռումինացի դիվանագետ։ Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է ֆինանսների նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները, ինչպես նաև երկու անգամ եղել է Ազգերի լիգայի Գլխավոր ասամբլեայի նախագահ (1930-1932):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաե Տիտուլեսկուն ծնվել է 1882 թվականին Կրայովա քաղաքում, փաստաբանի ընտանիքում։ 1900 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կրայովայի միջնակարգ դպրոցը, այնուհետև իրավունք է սովորել Փարիզում, ստացել գիտական աստիճան։ 1905 թվականին վերադարձել է Ռումինիա, Յասիի համալսարանում եղել իրավունքի պրոֆեսոր, 1907 թվականին տեղափոխվել է Բուխարեստ։ 1912 թվականին ռումինական ընտրություններից հետո դարձել է Պահպանողական դեմոկրատական կուսակցության անդամ, հինգ տարի հետո Բրետիանուի կառավարության օրոք՝ ֆինանսների նախարար։
1918 թվականի ամռանը Տիտուլեսկուն այլ նշանավոր ռումինացիների հետ (Տակե Իոնեսկու, Օկտավիան Գոգա, Տրայան Վույա, Կոնստանտին Միլե) Փարիզում ձևավորում է Ազգային ռումինական կոմիտեն։ 1927-1928 թվականներին Տիտուլեսկուն եղել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար։
1921 թվականից Ժնևում զբաղեցրել է Ազգերի լիգայի Ռումինիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Երկու անգամ ընտրվել է այս կազմակերպության նախագահ (1930 և 1931 թթ.): Այս պաշտոնում հանդես է եկել պետությունների միջև խաղաղության միջոցով կայուն սահմանների պահպանման, ինքնիշխանության և միջազգային հանրության բոլոր ազգերի հավասարության, հավաքական անվտանգության և ագրեսիայի կանխարգելման համար։
1937 թվականին նա կրկին հեռացել է Ռումինիայից և ապաստան է գտել Ֆրանսիայում։ Մահացել է 1941 թվականին Կաննում երկարատև հիվանդությունից հետո։ Իր կտակում Տիտուլեսկուն խնդրել է իրեն թաղել Ռումինիայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Опря И. М., Дипломатическая деятельность Николае Титулеску, Бухарест, 1970.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Prof. Dr. Nicolae Titulescu (словацк.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nicolae Titulescu: De ce iubim Franța(չաշխատող հղում), 4 februarie 2008, Jurnalul Național
- Enigma Titulescu, 5 august 2012, Serban Cionoff, Jurnalul Național
- Mandru ca sunt roman: Nicolae Titulescu, romanul care dadea candva lectii Europei, 26 octombrie 2012, Victor Pitigoi, Ziare.com
- Nicolae Titulescu: patriot sau tradator? Արխիվացված 2013-10-05 Wayback Machine, 15 mai 2008, Nicolae Dragusin, România liberă
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Տիտուլեսկու» հոդվածին։ |
|